ԱԺ նախագահը կմեկնի Ճապոնիա - Mediamax.am

7381 դիտում

ԱԺ նախագահը կմեկնի Ճապոնիա


Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

 

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ:

 

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուզաննա Մուրադյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին