ՀՀ-ն պետք է կայուն երկրի համբավ ստեղծի, ասել է Շվեյցարիայի դեսպանը - Mediamax.am

6951 դիտում

ՀՀ-ն պետք է կայուն երկրի համբավ ստեղծի, ասել է Շվեյցարիայի դեսպանը


Լուկաս Գասերը
Լուկաս Գասերը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն այսօր ասել է, որ «Հայաստանի համար կարեւոր է ստեղծել կայուն երկրի համբավ»։

«Հայաստանն անկախության 25 տարիներին կարողացել է հասնել կայունության, սակայն այդպիսին լինելուց բացի, շատ կարեւոր է նաեւ համապատասխան ընկալվելը։ Այս հարցում ԼՂ չլուծված խնդիրը բավական մեծ մարտահրավեր է»,- լրագրողների հետ զրույցում ասել է շվեյցարացի դիվանագետը։

 

Լուկաս Գասերի խոսքով՝ Շվեյցարիան շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար բանակցող բոլոր կողմերին։

 

«Կարծում ենք՝ Մադրիդյան սկզբունքները կարող են կայուն հիմք լինել խնդրի խաղաղ լուծման համար»,- ասել է դեսպանը։

 

Խոսելով հայ-շվեյցարական տնտեսական հարաբերութունների մասին՝ Լուկաս Գասերն ընդգծել է, որ դրանց զարգացման համար մեծ ներուժ կա, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի դերին՝ դեսպանն ասել է, որ «այն ինչպես նախկինում, այսօր եւս պատրաստ է միջնորդի դեր ստանձնել երկու հարեւան երկրների հարաբերությունների բարելավման հարցում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին