Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ «օրինակելի մոդել» - Mediamax.am

6622 դիտում

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ «օրինակելի մոդել»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Փետրվարի 22-ին բացելով ցուցահանդեսը, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմ համագործակցության օրինակելի մոդել են հանդիսանում, թերեւս ամենահաջողվածը եւ արդյունավետը հետխորհրդային տարածքում»:

 

«Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային փոխգործակցության հարաբերություններ: Անկարելի է դաշնակից լինել որեւէ ոլորտում, իսկ այլ բնագավառներում՝ ոչ: Հարաբերությունների այդ որակը դրսեւորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքական համադրմամբ, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում հաջող գործընկերությամբ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին