Լիտվան պատրաստ է գործակցել Հայաստանի հետ կինոյի ոլորտում - Mediamax.am

5381 դիտում

Լիտվան պատրաստ է գործակցել Հայաստանի հետ կինոյի ոլորտում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լիտվան պատրաստ է ֆիլմարտադրության բնագավառում ակտիվ համագործակցել Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանն ասել է Լիտվայի մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտյե Յոնսոնը։

 

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ լիտվական կողմի հետ համատեղ հնարավոր է իրագործել տարբեր ծրագրեր՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2018 թ-ին և՛ Հայաստանում, և՛ Լիտվայում նշվելու են 1918թ․ երկու հանրապետությունների հիմնադրման հարյուրամյակները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին