Հարավային Օսիայի ղեկավարը խոսել է Հայաստան-ՌԴ տրանզիտի մասին - Mediamax.am

6977 դիտում

Հարավային Օսիայի ղեկավարը խոսել է Հայաստան-ՌԴ տրանզիտի մասին


Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ Տրանսկովկասյան մայրուղով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու գաղափարը հեռու է իրականացումից:

«Ինձ դժվար է գնահատել, թե որքանով է այդ նախագիծը պատրաստ եւ իրատեսական: Այն գործնական հարթակ տեղափոխելու համար լուրջ բանակցություններ են պետք: Խոսքն այն մասին է, որ Ռազմավիրական ճանապարհը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, եւ Հայաստանը առաջարկում է շահագործել Տրանսկովկասյան մայրուղին: Մենք դա հասկանում ենք, բայց այստեղ խոչընդոտներ կան, այդ թվում՝ Վրաստանի տրամադրվածությունը: Եթե դուք հարցնում եք Հարավային Օսիայի դիրքորոշման մասին, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ նախագիծը, բայց միայն որպես տրանզիտային: Մեր ժողովուրդը դեռ չի վերապրել Վրաստանի հետ բոլոր պատերազմների հետեւանքները սահմանի բացման հարցը քննարկելու համար», - ասել է Լեոնիդ Տիբիլովը Կոմերսանտին տված հարցազրույցում:

 

«Որքան գիտեմ, Վրաստանը տրանզիտին դեմ չէ, սակայն նրանք դեռ 2011 թ. ներկայացրել են իրենց պահանջները՝ որպեսզի Հարավային եւ Հյուսիսային Օսիայի սահմանին եւ մաքսակետում կանգնած լինեն շվեյցարացի տեսուչներ, ովքեր էլ կիրականացնեն փոխադրվող բեռների ստուգումները», - հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավարը:

 

«Մեզ շվեյցարացիները պետք չեն: Ռուսաստանը մեզ ճանաչել է, եւ մենք բոլոր խորհրդատվությունները անցկացնում ենք Ռուսաստանի հետ», - նկատել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին