ԵԺԿ նախագահը շնորհավորել է ՀՀԿ-ի «մաքուր հաղթանակը» - Mediamax.am

8041 դիտում

ԵԺԿ նախագահը շնորհավորել է ՀՀԿ-ի «մաքուր հաղթանակը»


Ժոզեֆ Դոլը եւ Սերժ Սարգսյանը
Ժոզեֆ Դոլը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները եւ բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ժոզեֆ Դոլը:

 

ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցում է 2012-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին