ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում առաջընթաց է գրանցել - Mediamax.am

8563 դիտում

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում առաջընթաց է գրանցել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում 2016թ. մի շարք ձեռքբերումներ է արձանագրել:

Այս մասին ասված Եվրոպայի խորհրդի՝ այսօր հրապարակած զեկույցում։

 

Վերջինի համաձայն՝ Հայաստանը, մասնավորապես, առաջընթաց է գրանցել հետեւյալ կետերով՝ անվտանգության ուժերի գործողություններ եւ հետաքննության արդյունավետություն, անվտանգության ուժերի կողմից վնասների եւ հատկապես ոչ նյութական վնասների փոխհատուցում, դատական որոշումների հիմնավորվածություն, խաղաղ հավաքների համար իրավական շրջանակի սահմանում:

 

2016-ին ՄԻԵԴ-ը քննել է Հայաստանի ներկայացրած 10 նոր գործ, իսկ 2015-ին այդ թիվը կազմել է 8։ Նոր գործեր ներկայացրած երկրների շարքում առաջատարներն են Ռուսաստանը (283), Ռումինիան (151), Հունաստանը (121), Թուրքիան (114) եւ Ուկրաինան (99)։

 

2016թ. Հայաստանը փակել է 16 գործ, իսկ 2015-ին՝ 17 գործ։

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը 10 վճռի կատարման հարցում բարեխղճորեն պահպանել է վճարման վերջնաժամկետները։

 

ՄԻԵԴ-ում գործերի կատարման միջին տեւողությունը 4,7 տարի է, Հայաստանի համապատասխան ցուցիչը 3,5 տարի է։

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին