Վրաստանի ԱԳ նախարարը վաղը Երեւան կայցելի - Mediamax.am

7945 դիտում

Վրաստանի ԱԳ նախարարը վաղը Երեւան կայցելի


Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն

Լուսանկարը` http://www.mfa.gov.ge


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 11-12-ը Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այց կկատարի Հայաստան:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահի եւ վարչապետի հետ։

 

Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին