ՀՀ եւ Մոլդովայի նախագահները քննարկել են կապերի զարգացումը - Mediamax.am

11023 դիտում

ՀՀ եւ Մոլդովայի նախագահները քննարկել են կապերի զարգացումը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն ու Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը՝ կարեւորելով Հայաստանի ու Մոլդովայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը:

 

Կողմերը համակարծիք են եղել, որ մինչ այժմ երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին անհրաժեշտ է ավելացնել նորերը:

 

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսում է քննարկել նաեւ Մոլդովային ԵԱՏՄ դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին