ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բյուլբյուլօղլուի հարցազրույցը առցանց կհեռարձակվի - Mediamax.am

9754 դիտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բյուլբյուլօղլուի հարցազրույցը առցանց կհեռարձակվի


Փոլադ Բյուլբյուլօղլուն
Փոլադ Բյուլբյուլօղլուն

Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հարցազրույցին ապրիլի 27-ին հնարավոր կլինի հետեւել առցանց:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ինը թեկնածուների հետ հարցազրույցները տեղի են ունենալու ապրիլի 26-ին եւ 27-ին եւ ցուցադրվելու են առցանց:

 

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հարցազրույցը նշանակված է ապրիլի 27-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին: Հետեւել ընթացակարգին կարելի է հետեւյալ հղումով:

 

Հարցազրույցներն անցկացնելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 58 անդամները՝ Մայքլ Որբսի (Գերմանիա) նախագահությամբ:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր համաժողովի կողմից 4 տարի ժամկետով: Թեկնածուին առաջարկում է Գործադիր խորհուրդը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը թեկնածուին ընտրում է գաղտնի քվեարկությամբ, որն այս տարի տեղի կունենա 2017թ. հոկտեմբերին: Այնուհետեւ՝ 2017թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի նախագահը կներկայացնի ընտրված թեկնածուին Գլխավոր համաժողովին: Վերջինս կքննարկի տվյալ թեկնածությունը եւ նույնպես գաղտնի քվեարկություն կանցկացնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին