Պուտինը Էրդողանին վերջնագիր կներկայացնի, գրում է ՏԱՍՍ-ը - Mediamax.am

11447 դիտում

Պուտինը Էրդողանին վերջնագիր կներկայացնի, գրում է ՏԱՍՍ-ը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 3-ին Սոչիում կայանալիք Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի բանակցություններում թուրքական կողմին «փաստացի վերջնագիր է ներկայացվելու»:

Այս մասին գրում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

 

«Անկարան պետք է որոշի՝ արդյո՞ք պատրաստ է իրական ռազմավարական գործընկերություն հաստատել Մոսկվայի հետ եւ առաջինը հանել բոլոր առեւտրային սահմանափակումները, առաջին հերթին, ցորենի վերաբերյալ: Եվ արժե արդյո՞ք աջակցել Սիրիայի ծայրահեղ իսլամականներին, հասկանալով, որ դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանը կօգնի սիրիացի քրդերին՝ ԻՊ գրոհայինների դեմ նրանց պայքարում: Այդ մասին կիմանանք մոտ ապագայում: Մինչ այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին հաջողվում էր կառուցողական երկխոսության միջոցով ելքեր գտնել ամենաբարդ իրավիճակներից եւ հասնել փոխընդունելի փոխզիջումների», - ասված է ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին