Սերժ Սարգսյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին - Mediamax.am

10471 դիտում

Սերժ Սարգսյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որը Հայաստանում է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչն է: Նա գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:

 

Գեորգի Պոլտավչենկոն բարձր է գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երեւանի միջեւ ձեւավորված հարաբերությունների մակարդակը, մասնավորապես՝ վերջին տարիներին արձանագրված ապրանքաշրջանառության որոշակի աճը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կապերի խորացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին