Ջեյմս Ապատուրայը հանդիպել է Արա Բաբլոյանին եւ Դավիթ Տոնոյանին - Mediamax.am

18571 դիտում

Ջեյմս Ապատուրայը հանդիպել է Արա Բաբլոյանին եւ Դավիթ Տոնոյանին


Լուսանկարը` ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր քննարկել են Հայաստանի եւ դաշինքի կապերը:

Ազգային Ժողովից հայտնում են, որ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին:

 

«Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարեւոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում», - ասել է նա:

 

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը:

 

Այսօր Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը:

 

Ջեյմս Ապատուրայը  եւ Դավիթ Տոնոյանը քննարկել են նաեւ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի մեխանիզմների կիրառությամբ:

«Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին