Եվրախորհրդարանը կքննարկի ԵՄ համաձայնագրերը Երեւանի եւ Բաքվի հետ - Mediamax.am

25827 դիտում

Եվրախորհրդարանը կքննարկի ԵՄ համաձայնագրերը Երեւանի եւ Բաքվի հետ


Լուսանկարը` http://www.coe.int


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 10-ին լսումներ կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկվող ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագրերի շուրջ:

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քննարկմանը կմասնակցեն Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջի ավագ անդամ Լեյլա Ալիեւան եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ մարտի 21-ին Երեւանում նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

 

Համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է նոյեմբերին Բրյուսելում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին