Իրանի կարծիքով, Քուրդիստանի անկախության հանրաքվեն «աղետ» կդառնա - Mediamax.am

21441 դիտում

Իրանի կարծիքով, Քուրդիստանի անկախության հանրաքվեն «աղետ» կդառնա


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ամենաբացասական հետեւանքները կունենա:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Նյու Յորքի Միջազգային հարցերով խորհրդում, Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ հանրաքվեի հետեւանքները «Իրաքի եւ տարածաշրջանի անվտանգության համար աղետալի կլինեն»:

 

«Մենք չենք կարծում, որ հանրաքվեն ճիշտ որոշում է: Այն կհանգեցնի Իրաքում կենտրոնախույս ուժերի աճին: Դա աղետ կլինի երկրի համար եւ չի սահմանափակվի քրդական բնակչությամբ», - ասել է Զարիֆը:

 

Նա նկատել է, որ Թեհրանը «խորհուրդ է տվել Իրաքյան Քուրդիստանի բարեկամներին չանել այդ ընտրությունը»:

 

Հունիսի սկզբին Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Ի պատասխան՝ Բաղդադում հայտարարեցին, որ Իրաքի հետագա ճակատագրի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է համաձայնեցվի բոլոր կողմերի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին