Ջոն Հեֆերնը կզիջի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը - Mediamax.am

24756 դիտում

Ջոն Հեֆերնը կզիջի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը


Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում առաջադրել է Ուեսս Միտչելսի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնի համար:

Օբամայի վարչակազմում այդ պաշտոնը զբաղեցնում էր Վիկտորիա Նուլանդը, որն այն լքեց 2017թ. հունվարի վերջին:

 

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել գլխավոր փոխօգնական Ջոն Հեֆերնը, ով 2011-2014 թթ. զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

 

Ուեսս Միտչելսը Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (Center for European Policy Analysis-CEPA) ղեկավարն է:

 

2012թ. նա աշխատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին