Հայաստանի եւ Բելառուսի վարչապետներն առանձնազրույց են ունեցել - Mediamax.am

17274 դիտում

Հայաստանի եւ Բելառուսի վարչապետներն առանձնազրույց են ունեցել


Անդրեյ Կոբյակովն ու Կարեն Կարապետյանը
Անդրեյ Կոբյակովն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Անդրեյ Կոբյակովն ու Կարեն Կարապետյանը
Անդրեյ Կոբյակովն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը եւ հետագա զարգացման հեռանկարները:

 

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Կարեն Կարապետյանն Աստանայում է՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին