Քննարկվել են Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան այցի ժամկետները - Mediamax.am

17643 դիտում

Քննարկվել են Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան այցի ժամկետները


Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան եւ Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւն Աստանայում այսօր առանձնազրույց են ունեցել:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճում է եւ երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ:

 

Քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:

 

Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին