Կլրանա հայ-ռուսական «առանցքային» պայմանագրի 20-ամյակը - Mediamax.am

15809 դիտում

Կլրանա հայ-ռուսական «առանցքային» պայմանագրի 20-ամյակը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման համար ցուցաբերված օգնության համար:

Օգոստոսի 23-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ»:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ աշնանը Ռուսաստանի 13 քաղաքներում կանցկացվեն Հայաստանի օրերը:

 

Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ այս տարի լրացել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ «օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին