Նալբանդյանը հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ - Mediamax.am

9681 դիտում

Նալբանդյանը հանդիպել է ամերիկացի դիվանագետների հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։

«Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող հարցեր», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային խնդիրների, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ։

 

Նալբանդյանի զրուցակիցները վերահաստատել են ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին