ՀՀ նախագահը շնորհավորել է Մերկելի հաղթանակը - Mediamax.am

9887 դիտում

ՀՀ նախագահը շնորհավորել է Մերկելի հաղթանակը


Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը
Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

«Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը վստահված քվեները լավագույնս վկայում են կուսակցության նկատմամբ ունեցած բարձր վստահության եւ տարիներ շարունակ կուսակցության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին:

 

Ձեր կառավարման տարիներին հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը դինամիկ զարգացում է ապրել, նոր որակ է ստացել քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են բարձրաստիճան փոխայցերը, ընդլայնվել ու խորացել են տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված կապերը:

 

Մեզ համար կարեւորագույն ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը»,- ասված է ուղերձում:

 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի նոր գումարման նստաշրջանում հայ-գերմանական համագործակցությունն ավելի կընդլայնվի ու կհամալրվի նոր փոխշահավետ ծրագրերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին