Կոբախիձե՝ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական - Mediamax.am

10947 դիտում

Կոբախիձե՝ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական


Լուսանկարը` Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ իր երկրի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ:

Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Իրակլի Կոբախիձեն այդ մասին ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող իր հայ պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:

 

Արա Բաբլոյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ կարեւորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: «Մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջեւ չլուծվող խնդիրներ չկան», - ասել է նա:

 

Արա Բաբլոյանը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը՝ փոխադարձ այցերի, համատեղ քննարկումների ձեւաչափով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին