Նալբանդյանը կարեւորել է վիզային կենտրոնների աշխատանքի բարելավումը - Mediamax.am

12459 դիտում

Նալբանդյանը կարեւորել է վիզային կենտրոնների աշխատանքի բարելավումը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Բրյուսելում քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունները:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ԱԳ նախարարն ու Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով հանձնակատարը գոհունակություն են հայտնել Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի շուրջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։

 

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից Երեւանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։

 

Նալբանդյանը եւ Ավրամոպուլոսը խոսել են նաեւ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման մասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին