Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը - Mediamax.am

12696 դիտում

Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը


Վիտոլդ Վաշչիկովսկին
Վիտոլդ Վաշչիկովսկին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։

Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Հայաստան Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Արա Բաբլոյանն ասել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Նա նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին