Սարգսյանն ու Լավրովը խոսել են «իրապես դաշնակցային կապերի մասին» - Mediamax.am

9445 դիտում

Սարգսյանն ու Լավրովը խոսել են «իրապես դաշնակցային կապերի մասին»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ « չկա մարդկային գործունեության որեւէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձեւական, այլ իրական մեխանիզմ»:

Այս մասին նա նշել է Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: 

 

«Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է: Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ «հայ-ռուսական կապերն այսօր բնութագրվում են իրապես դաշնակցային»:

 

«Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին