8574 դիտում

ԵՄ-ն կարեւորում է ՀՀ-ի հետ համաձայնագրի ճիշտ իրագործումը


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ կարեւոր է եւ համագործակցության նոր դուռ է բացում»։

«Այս փաստաթղթի ստորագրումը փոխադարձ հաջողություն է բոլորիս համար, եւ շատ կարեւոր է, որ այն լավագույնս կյանքի կոչվի։ Այսօր արդեն պատրաստում ենք անհրաժեշտ հիմքերը»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ համաձայնագրի ճիշտ եւ արդյունավետ իրագործման արդյունքում Հայաստանի քաղաքացիները մեծապես կշահեն։

«Համաձայնագրով մարդու իրավունքները ավելի լավ պաշտպանված կլինեն, կամրապնդվի օրենքի գերակայությունը։ ԵՄ-ն կկիսի իր փորձը լավ կառավարման ոլորտում։ Այս համաձայնագիրը կբերի նաեւ տնտեսական օգուտներ, կարող է նպաստել Եվրամիության կողմից Հայաստանում ներդրումների եւ առեւտրի աճին»,- ասել է նա։

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է 25%-ով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am