Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան կախված է Վաշինգտոնի հետագա քայլերից:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Haber Turk թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կասկածի տակ էր դրել Սիրիայում քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դիրքերից թուրքական տարածքների ռմբակոծումը:
«Մենք չգիտենք, որտեղից են նրանք վերցնում այդ տվյալները, մենք հաշվի ենք առնում այն, ինչ վերապրել եւ տեսել ենք ինքներս: Ես կոչ եմ արել նրան ստուգել տեղեկատվության իր աղբյուրները, ինչպես նաեւ չխոսել մեզ հետ YPG-ի դիրքերից»,- ասել է Չավուշօղլուն:
«Մենք ակնկալում ենք, որ «ԱՄՆ-ն կսատարի Թուրքիային, այլ ոչ թե ահաբեկիչներին»,- հավելել է նախարարը:
«Ամերիկայի հետ հարաբերությունների ապագան կախված է ԱՄՆ-ի հետագա քայլերից: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ձեռնարկում եմ այն քայլերը, որոնք պարտավոր եմ, այլապես իմ երկիրը վտանգի մեջ կհայտնվի: Մենք ոչ մեկից չենք վախենալու, եթե ստիպված ենք լինելու մեռնել, ապա կմեռնենք, բայց չենք ապրի վախի մթնոլորտում»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: