Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահը - Mediamax.am

8069 դիտում

Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահը


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

 

Նախագահ Ռումեն Ռադեւին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Բուլղարիայի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին