Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ սպառնալիքներ, եւ երկու դեպքում էլ անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջեւ:
Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:
Սերգեյ Նարիշկինն էլ ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր եւ գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջեւ:
ՌԴ պաշտոնյան վստահեցրել է, որ Հայաստանի ԱԱԾ-ի հետ համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա եւ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջեւ ծրագրերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: