Վարչապետը «ունիկալ» է համարում հայ-ռուսական հարաբերությունները - Mediamax.am

9705 դիտում

Վարչապետը «ունիկալ» է համարում հայ-ռուսական հարաբերությունները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Հայաստանը «ունիկալ» հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր հրաժեշտի հանդիպում ունենալով Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ, վարչապետն ասել է.

 

«Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք եւ առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին