Պեսկով. «Մոսկվան չի միջամտելու» - Mediamax.am

6623 դիտում

Պեսկով. «Մոսկվան չի միջամտելու»


Դմիտրի Պեսկովը
Դմիտրի Պեսկովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ «ընդդիմության բողոքի ցույցերի հետ կապված Հայաստանում տիրող իրադարձություները հանդիսանում են այդ երկրի ներքին գործը»:

«Այդ գործընթացին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հիպոթետիկ մտքերը տեղին չեն: Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է՝ սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հետ կապված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգ է տեսնում:

 

«Ինչու՞ Ռուսաստանը պետք է միջամտի: Այս պարագայում հիպոթետիկ մտքերը բացարձակապես տեղին չեն», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

 

Պեսկովը նշել է, որ չի կարող հստակ ասել, արդյո՞ք Երեւանը դիմել է Կրեմլին՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Արմեն Սարգսյանին` նախագահի պաշտոնում ընտրվելու ու Սերժ Սարգսյանին` վարչապետի պաշտոնում ընտրվելու կապվածությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին