Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են Մոսկվայում - Mediamax.am

5192 դիտում

Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են Մոսկվայում


Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը
Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման նպատակը Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի քննարկումն էր:

 

Կառավարության մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին