Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին - Mediamax.am

3477 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման եւ երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության եւ հայրենակիցների խորը հարգանքին:

 

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- ասված է ուղերձում:

 

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ՌԴ նախագահի սկզբունքային դիրքորոշումը եւ հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:

 

«Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեությոան մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն եւ բարգավաճում»,- ամփոփել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին