Փաշինյանն ու Միլսը խոսել են հայ-ամերիկյան կապերի մասին - Mediamax.am

5567 դիտում

Փաշինյանն ու Միլսը խոսել են հայ-ամերիկյան կապերի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը:

«ՀՀ կառավարությունը շահագրգռված է եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը: 

 

«Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին եւ կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաեւ այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է վարչապետը: 

 

Ռիչարդ Միլսն էլ ասել է, որ ԱՄՆ կառավարության պատրաստակամ է օժանդակել Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: 

 

«Մենք երկխոսության եւ համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձեւաչափում»,- ասել է Ռիչարդ Միլսը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին