Տուսկ. ԵՄ-ն ողջունում է անկախ դատական համակարգ ստեղծելու ջանքերը - Mediamax.am

2664 դիտում

Տուսկ. ԵՄ-ն ողջունում է անկախ դատական համակարգ ստեղծելու ջանքերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Եվրամիությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ հօգուտ բոլոր հայերի»։

«Իմ այցելությունը Հայաստան ապացուցն է այն կարեւորության, որը ԵՄ-ն վերագրում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին»,- հայտարարել է Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով։

 

Նա ասել է, որ ԵՄ-ն կշարունակի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն տրամադրել Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի իրականացման համար։

 

«Մենք նաեւ քննարկել ենք մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցեր։ ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու ջանքերը։ Ամուր դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար»,- ասել է Դոնալդ Տուսկը։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նա ընդգծել է, որ այն միայն քաղաքական հանգուցալուծում պետք է ունենա։

 

Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Հայաստան այցելության շրջանակում լինելու է Սեւանա լճում՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն աջակցելու է նաեւ ջրային ռեսուրսների կառավարման հարցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին