Նալբանդյանը եւ Մամեդյարովը Բազելում չեն հանդիպել - Mediamax.am

3369 դիտում

Նալբանդյանը եւ Մամեդյարովը Բազելում չեն հանդիպել


Նալբանդյանը եւ Մամեդյարովը Բազելում չեն հանդիպել
Նալբանդյանը եւ Մամեդյարովը Բազելում չեն հանդիպել

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բազելում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպում չի կայացել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի հատուկ թղթակիցը Բազելից, Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը առանձին հանդիպումներ են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ: 

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանում հնգակողմ հայտարարություն (Հայաստան, Ադրբեջան եւ երեք համանախագահ երկրեր) չի ընդունվել, քանի որ «այս անգամ պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին, եւ եռանախագահները որոշեցին առանձին եռակողմ հայտարարություն անել»:

 

«Այդ հայտարարության մեջ եւս մեկ անգամ ընդգծվում է, որ խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի լուծմանն այլընտրանք չկա: Պարզ է, թե ում է դա ուղղված: Հայաստանը տարբեր մակարդակներով բազմիցս ընդգծել է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում: Միջնորդներն ընդգծում են, որ պետք է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարել: Կրկին պարզ է, թե ում է դա ուղղված», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

 

«Համանախագահները շատ դիվանագիտական, անգամ չափազանց դելիկատ լեզվով են խոսում այն մասին, որ ուղղաթիռի հետ կապված ողբերգությունից կարելի էր խուսափել: Այսինքն, նրանք ուզում են ասել, որ պետք չէր այդպիսի բան անել եւ դա սխալ էր», - ասել է ՀՀ արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին