Արցախի ճանաչումը կանխելու է նոր խնդիրներ, ասել է Փոստանջյանը - Mediamax.am

8002 դիտում

Արցախի ճանաչումը կանխելու է նոր խնդիրներ, ասել է Փոստանջյանը


Զարուհի Փոստանջյանը
Զարուհի Փոստանջյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ պատգամավոր, «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանն այսօր ասել է, որ Արցախի ճանաչումը կանխելու է նոր խնդիրներ:

«Եթե ցանկանում ենք կանխել պատերազմական գործողությունները եւ այդ հարցում աջակիցներ ու գործընկերներ ունենանք աշխարհում, ապա ճանաչումն այընտրանք չունի. դրանով մենք կանխում ենք բազմաթիվ խնդիրներ, դառնում քաղաքական գործոն, որը հանդես է գալիս ուժային դիրքերից եւ որի հետ բանակցում են»,- ասել է Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում:

 

Պատգամավորն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը չի խանգարում բանակցային գործընթացին:

 

Հիշեցնենք, որ գործադիրն այսօր հավանություն է տվել  պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ  կառավարության եզրակացությանը՝ նախագծի ընդունումը հիմնավորելով Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին