Մարտունու ուղղությամբ հայկական բնագծերն արկակոծվել են 14 անգամ - Mediamax.am

9550 դիտում

Մարտունու ուղղությամբ հայկական բնագծերն արկակոծվել են 14 անգամ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ:

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Ակնա) եւ հարավարեւելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում:

 

Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:

 

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին