Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 500 կրակոց - Mediamax.am

5529 դիտում

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 500 կրակոց


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց:

 

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին