Արցախի ՊԲ-ն զգուշացրել է «ավելի խիստ» պատասխանի հեռանկարի մասին - Mediamax.am

5322 դիտում

Արցախի ՊԲ-ն զգուշացրել է «ավելի խիստ» պատասխանի հեռանկարի մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պնդումներն այն մասին, որ հունվարի 15-ին հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Բաշիրովը:

«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններում», - նշել են Արցախի ՊԲ-ում:

 

Այստեղ նշել են, որ հունվարի 15-ին եւ լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր:

 

Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների:

 

«Առաջնագծում իրադրության հետագա լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է  ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին