Հրադադարը խախտվել է 70 անգամ - Mediamax.am

4520 դիտում

Հրադադարը խախտվել է 70 անգամ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

 

Հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է «Սեւ նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը խիստ անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին