Հակառակորդի կրակոցից Արցախում մեկ զոհ, մեկ վիրավոր կա - Mediamax.am

6261 դիտում

Հակառակորդի կրակոցից Արցախում մեկ զոհ, մեկ վիրավոր կա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը (ծնված 1979թ.):

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են նաեւ, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ կրկին հակառակորդի արձակած գնդակից ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանը (ծնված 1988թ.):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին