Ջեյմս Ուորլիք․ «Ղարաբաղը ամենագեղեցիկ վայրերից մեկն է» - Mediamax.am

exclusive
6427 դիտում

Ջեյմս Ուորլիք․ «Ղարաբաղը ամենագեղեցիկ վայրերից մեկն է»


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` http://www.novinite.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մեդիամաքսին ասել է, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է ակտիվացվեն։

«Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հակված են խնդրի խաղաղ լուծմանը, եւ ջանքերը պետք է ակտիվացնել»,-ասել է Ջեյմս Ուորլիքը։

 

Հետահայաց նետելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքին, նա ասել է․

 

«Հպարտ եմ, որ կարողացանք վերականգնել նախագահների միջեւ երկխոսությունը, եւ առաջարկներ ներկայացրեցինք, որոնք կարող են հանգեցնել երկարատեւ խաղաղության։ Իհարկե, բոլորս ցանկանում ենք գտնել խնդրի լուծումը, բայց դա նախագահների որոշելիք հարցն է, եւ կարեւոր աշխատանքը պետք է շարունակվի»։

 

«Բոլոր հարցերը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ տարածքների վերադարձը, բանակցությունների անբաժան մաս են։ Մեկ հարցի տարանջատելու ցանկացած փորձ դժվար թե ընդունելի լինի», - Մեդիամաքսին ասել է պաշտոնաթող դիվանագետը։

 

Ջեյմս Ուորլիքը վստահություն է հայտնել է, որ «մի օր հայերն ու ադրբեջանցիները կկարողանան խաղաղ եւ անվտանգ կողք կողքի ապրել»։

 

«Կար ժամանակ, որ դա հնարավոր էր, բայց նոր սերունդը նման փորձ չունի։ Դա չափազանց կարեւոր է դարձնում մարդկանց շփումներին ուղղված ծրագրերին աջակցելը, ինչը կարող է վստահության հիմքեր առաջացնել ապագայի համար»,- ասել է նա։

 

«Լեռնային Ղարաբաղը աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Իմ երազանքն է մի օր վերադառնալ այնտեղ, երբ խնդիրը լուծված կլինի եւ մարդիկ կապրեն միասին խաղաղ եւ անվտանգ», - ասել է Ջեյմս Ուորլիքը։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Ջեյմս Ուորլիքը Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացրել է 2013-2016 թթ․։ 2017 թ․ հունվարից նրան փոխարինում է Ռիչարդ Հոգլանդը, որը Ուորլիքի խոսքով, «մեր ամենափարձառու դիվանագետներից մեկն է»:

 

Ջեյմս Ուորլիքն այժմ աշխատում է Egorov Puginsky Afanasiev and Partners ընկերությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին