Սերժ Սարգսյանը բացառել է միակողմանի զիջումները - Mediamax.am

5390 դիտում

Սերժ Սարգսյանը բացառել է միակողմանի զիջումները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններում որեւէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում»:

«Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների առջեւ:

 

«Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձեւավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում եւ այդ ձեւով իր մասին հիշեցնի մեզ եւ միջազգային հանրությանը», - ասել է Հայաստանի նախագահը:

 

«Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին