Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ - Mediamax.am

3964 դիտում

Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 21-ին եւ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

 

Արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ եւ տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

 

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին