Ադրբեջանը կրկին ականանետ է կիրառել - Mediamax.am

8504 դիտում

Ադրբեջանը կրկին ականանետ է կիրառել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 6-ին եւ լույս 7-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:

 

Հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը  անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին