ՀՀ ԱԳՆ. Բաքուն վտանգում է ԼՂ բանակցային գործընթացը - Mediamax.am

10804 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն վտանգում է ԼՂ բանակցային գործընթացը


ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ Բաքուն շարունակում է վտանգել ԼՂ բանակցային գործընթացը։

«Բանակցային գործընթացում որեւէ հիմնավոր խոսքի բացակայությունն Ադրբեջանը փորձում է լրացնել՝ խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարեւորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով»,- ասել է ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցմանը:

 

Տիգրան Բալայանը հավելել է, որ այդ պահվածքը հստակ ի ցույց է դնում, որ իրականում Բաքուն հետաքրքրված չէ հանդիպման արդյունքներով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին