Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 55 արկ - Mediamax.am

9062 դիտում

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 55 արկ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 23-ին եւ լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է 60 եւ 82-միլիմետրանոց ականանետներ (14 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին