Շարմազանովը Մինսկին կոչ է արել հավատարիմ մնալ ՀԱՊԿ դիրքորոշմանը - Mediamax.am

14213 դիտում

Շարմազանովը Մինսկին կոչ է արել հավատարիմ մնալ ՀԱՊԿ դիրքորոշմանը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլւ ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը:

«Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, պետք է պատճառը հասկանանք, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար Արցախի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Արցախի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին, եւ որ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներն այս հարցում պետք է հավատարիմ լինեն կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին