Զախարովա՝ փոխզիջումը չպետք է վնասի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին - Mediamax.am

16797 դիտում

Զախարովա՝ փոխզիջումը չպետք է վնասի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին


Մարիա Զախարովան
Մարիա Զախարովան

Լուսանկարը` http://theduran.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ փոխզիջումը ԼՂ կարգավորման գործընթացում չպետք է վնասի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է հունվարի 15-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:

 

«Երկու կողմերն ունեն խնդրի լուծման իրենց դիրքորոշումները: Խնդրի կարգավորման հաստատված ձեւաչափ կա, որը ենթադրում է փոխզիջման որոնում:

 

Փոխզիջման որոնումը նշանակում է կողմերի դիրքորոշումների մերձեցում՝ անկախ նրանից, թե դրանք որքան միմյանց հակասող կարող են լինել: Համաձայն ենք, որ իրավիճակը առաջխաղացում է պահանջում, եւ Ռուսաստանն անում է առավելագույն հնարավորը, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի: Ցանկանում ենք, որ այն գտնվի որքան հնարավոր է շուտ, բայց ոչ ի վնաս երկու երկրների ժողովուրդների ապագայի եւ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց», - ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին